Խնդրում եմ դադարեցնել աջակցության գործողությունները և հավաստիացնում՝ մեր համալսարանին որևէ բան չի սպառնում. Արմեն Դարբինյանը դիմել է քաղաքացիներին
14:01 - 12 փետրվարի, 2021

Խնդրում եմ դադարեցնել աջակցության գործողությունները և հավաստիացնում՝ մեր համալսարանին որևէ բան չի սպառնում. Արմեն Դարբինյանը դիմել է քաղաքացիներին

Խնդրում եմ դադարեցնել աջակցության գործողությունները և հավաստիացնում եմ, որ մեր համալսարանին և մեր դավանած արժեքներին որևէ բան չի սպառնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը՝ դիմելով քաղաքացիներին: Դարբինյանի գրառումը՝ ստորև.

«Սիրելիներս,

Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիներ,

Սփյուռքի արժանապատիվ հայեր,

Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում այս օրերին համացանցը ողողած սիրո և արժանապատվության շքերթի համար՝ ուղղված ինձ և համալսարանական արժեքների պաշտպանությանը: Անգամ անհարմար եմ զգում, որ նման դրսևորում տեղի է ունենում իշխանական մի ոհմակի հանդեպ, որը օրգանապես անհաղորդ է նման արժեքներին: Այդ իսկ պատճառով խնդրում եմ դադարեցնել աջակցության գործողությունները և հավաստիացնում եմ, որ մեր համալսարանին և մեր դավանած արժեքներին որևէ բան չի սպառնում: Իսկ Նիկոլ Փաշինյան անվանմամբ ազգային աղետը մենք կվերացնենք սահմանադրորեն, բայց իր սիրած ձևով՝ պինցետով:

Ստեղծված իրավիճակում սակայն բան ունի անելու ԱԱԾ տնօրեն Աբազյանը: Նա ունի երեք տարբերակ.

ա/Հրապարակային բացատրություն տալ ինձ ներկայացված վերջնագրի կապակցությամբ;

բ/Մասնավոր զրույցում ինձանից ներողություն խնդրել դրսևորված անհեռատեսության համար;

գ/վարչապետի խոսնակ օրիորդ Մանեի հրահանգով փորձել գործ կարել ինձ վրա:

Միանգամից ասեմ, որ ռեժիմի ոչնչացումը արագացնելու տեսանկյունից ես նախընտրում եմ երրորդ տարբերակը: Դե ձեզ տեսնեմ»:

Արմեն Դարբինյանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանն իր աշխատակազմի ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության զգալի ուժերը լծել է իրեն «պաշտոնանկ անելու անբովանդակ նպատակի իրագործմանը։

Վերոնշյալից հետո Հայ-ռուսական համալսարանի դասախոսները և ուսանողները համալսարանի հիմնական մասնաշենքի առջև հանրահավաք իրականացրեցին՝ հաջակցություն բուհի ռեկտոր Արմեն Դարբինյանի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել