Ճապոնիան 3.6 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն կտրամադրի Հայաստանին |armenpress.am|
11:24 - 16 փետրվարի, 2021

Ճապոնիան 3.6 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն կտրամադրի Հայաստանին |armenpress.am|

armenpress.am: Ճապոնիայի կառավարությունը փետրվարի 16-ին որոշում է կայացրել 3.6 մլն ԱՄՆ դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո հումանիտար ճգնաժամի հաղթահարման նպատակով: Այս մասին հայտնում է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:

Կառավարության որոշմամբ՝ աջակցությունը կտրամադրվի բնակչության կենսամակարդակի բարելավման, ապաստարանների վերանորոգման և բժշկական վերազինման նպատակով, ինչպես նաև օգնություն կտրամադրվի ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR), ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF), Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM), Պարենի համաշխարհային ծրագրի (WFP)  և Կարմիր խաչի միջազգային կազմակերպության (ICRC) միջոցով:

Հայաստանին տրամադրվելիք օգնության շրջանակում մասնավորապես նախատեսվում է բուժպատրաստվածության վերաբերյալ վերապատրաստումներ իրականացնել 6 հիվանդանոցում և բուժհաստատությունում, վերանորոգել 3 տարհանման ապաստարան, բժշկական սարքավորումներ տրամադրել 17 բուժհաստատության, վերանորոգել 15 դպրոց, տրամադրել ուսումնական պարագաներ և այլն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել