Ճապոնիայի արտաքին գործերի նախարարն այցով ժամանել է Ուկրաինա
 |shantnews.am|
11:13 - 16 նոյեմբերի, 2024

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարն այցով ժամանել է Ուկրաինա |shantnews.am|

shantnews.am: Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տակեշի Իվայան շաբաթ օրը ժամանել է Ուկրաինա, հայտնում է Kyodo գործակալությունը։
Այցի մասին չի հայտարարվել։ Նախարարը գնացքով Ուկրաինա է գնացել Լեհաստանով։

Սպասվում է, որ այցի ընթացքում նախարարը կհանդիպի իր ուկրաինացի գործընկերոջ հետ և կհայտարարի Կիևին աջակցելու շարունակականությունը։ Համաձայնեցվում է նաև Իվայայի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել