Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար միջազգային փառատոն է կազմակերպվում
20:53 - 16 փետրվարի, 2021

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար միջազգային փառատոն է կազմակերպվում

Ռուսաստանի Դաշնության «Զարգացում» մշակութային նախագծերի կենտրոնը 2021 թվականի փետրվարի 15-ից մինչև մարտի 15-ը կազմակերպում է «Яркий Мир-2021» միջազգային փառատոնը՝ նախատեսված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաների համար:

Փառատոնի հիմնական նպատակն է բացահայտել և զարգացնել ԿԱՊԿՈՒ երեխաների տաղանդը, բարեկամություն հաստատել նրանց միջև, խրախուսել երեխաներին՝ համագործակցելու և ընկերանալու հասակակիցների հետ, բացահայտել մանկավարժի և ծնողների հաջող փորձը, ոգեշնչել նրանց:

Փառատոնին հրավիրվում են մասնակցելու՝

  • 5-18 տարիքային խմբի ԿԱՊԿՈՒ երեխաները,
  • նրանց հետ աշխատող մանկավարժները,
  • նրանց ընկերները, ներառական կրթություն իրականացնող թիմերը,
  • ծնողները:

Փառատոնի մասնակիցները կարող են ներկայացնել տեսանյութեր, նկարներ, լուսանկարներ, ձեռագործ իրեր, շարադրություններ:

Յուրաքանչյուր աշխատանք կհրապարակվի մրցույթի կայքում :

Մանրամասներին կարելի է ծանոթանալ` այցելելով փառատոնի կայք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել