ՀՀ ԱԻ նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին, նշել է, որ ցանկացած չհաշվարկած ու անհեռատես քայլ կամ հայտարարություն կարող է անդառնալի հետևանքների պատճառ հանդիսանալ՝ թուլացնելով մեր պետության՝ առանց այդ էլ ոչ ամուր անվտանգությունը։
«Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքական իրավիճակը գնալով սրվում է։
Ցանկացած չհաշվարկած ու անհեռատես քայլ կամ հայտարարություն կարող է անդառնալի հետևանքների պատճառ հանդիսանալ՝ թուլացնելով մեր պետության՝ առանց այդ էլ ոչ ամուր անվտանգությունը։
Որպես ազգային անվտանգության գեներալ-լեյտենանտ՝ քաղաքական իշխանություններին, զինվորականներին, քաղաքական ընդդիմությանը՝ բոլորին, խնդրում և հորդորում եմ պահպանել հանդարտություն և զգոնություն:
Որևէ դեպքում չի կարելի ժողովրդին տանել բախումների, քանզի այն լի է մի շարք տեսանելի ու անտեսանելի վտանգներով, ինչը կարող է կործանարար լինել մեր երկրի ու ժողովրդի համար...
Խիղճ և խաղաղություն բոլորիս»,- գրել է Ցոլակյանը:
comment.count (0)