Սահմանային իրադրությունը գնահատում եմ հարաբերականորեն կայուն. ԳՇ պետ
16:27 - 04 հունիսի, 2025

Սահմանային իրադրությունը գնահատում եմ հարաբերականորեն կայուն. ԳՇ պետ

Սահմանային իրադրությունը գնահատում եմ հարաբերականորեն կայուն, այո, կրակոցներ հնչել են, հնչում են, բայց դրանք թիրախային չեն։ Այս մասին հայտարարեց ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով բնակիչների մտահոգություններին, որ Սյունիքի սահմանային Խնածախ ու Խոզնավար գյուղերում ադրբեջանական կրակահերթերն ավելի քան երկու ամիս է՝ չեն դադարում, եթե ավելի վաղ ադրբեջանական զինուժը ճիշտ ժամանակացույցով էր սկսում կրակել, ապա հիմա դրանք անկանոն են։

Ասրյանի խոսքով՝ այն կրակոցները, որոնք կոնկրետ թիրախավորում են, այդ մասով ՊՆ-ն տեղեկություն է տալիս։

«Ադրբեջանական կողմը կպատճառաբանի, որ ինքը չէ, բայց իրականում իրենք են», - Պապիկյանի հայտարարությանն անդրադառնալով՝ ասաց Ասրյանը։

Պատասխանելով հարցին, թե կրակոցներ արձակելով՝ ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը, Ասրյանն ասաց.

«Նպատակը մեր զինծառայողների վրա հոգեբանական ճնշում գործադրելն է, սահմանային բնակչության վրա ճնշում գործադրելը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել