armenpress.am: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը դեռ չի քննարկել արտահերթ ընտրությունների և դրանք անցկացնելու վերաբերյալ հուշագիր ստորագրելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը:
«… Նիկոլ Փաշինյանի վերջին առաջարկի հետ կապված մենք քննարկում չենք ունեցել: Այս պահին մենք ձեռնպահ ենք մնալու մեր անձնական դիրքորոշումը ներկայացնելուց, մինչ այն պահը, երբ քաղաքական խորհուրդը կքննարկի առաջարկը և դիրքորոշումը կներկայացնի»,- ասաց Իվետա Տոնոյանը:
Մարտի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրություններ անցկացնելու թեմայով քննարկում է ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպում դեռ չի կայացել:
comment.count (0)