tert.am: ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի 3 բողոքարկումներից վերջինը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Դատարանը ուժի մեջ է թողել ստորին դատարանի որոշումը, որը մերժել էր Թրամփի հայցը Վիսկոնսինում հազարավոր ձայներ չհաշվելու պահանջը, որով Թրամփը զիջել էր Ջո Բայդենին: Գերագույն դատարանը չի պարզաբանել իր որոշումը:
Գերագույն դատարանը նախկինում հրաժարվել էր քննել Տեխասի և մի շարք նահանգների հայցը նախագահական ընտրությունների արդյունքների վերանայման պահանջով: Չնայած այն փաստին, որ Գերագույն դատարանում կա Թրամփի կողմից նշանակված 3 անձ, դատարանը հասկացրել է, որ չի պատրաստվում միջամտել ձայների հաշվարկին, որը կատարվում է նահանգային մարմինների կողմից:
comment.count (0)