Հաջողվել է ավելի լավ փոխըմբռնման հասնել մի շարք սկզբունքների վերաբերյալ․ Արաղչին՝ ԱՄՆ-ի հետ բանակացությունների մասին
18:16 - 19 ապրիլի, 2025

Հաջողվել է ավելի լավ փոխըմբռնման հասնել մի շարք սկզբունքների վերաբերյալ․ Արաղչին՝ ԱՄՆ-ի հետ բանակացությունների մասին

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը: Կողմերը պայմանավորվել են հաջորդ շաբաթ կրկին հանդիպել՝ շարունակելու բանակցությունները: Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Իրանի միջուկային ծրագիրը և այդ երկրի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցումը Հռոմում քննարկման օրակարգում էին:

«Մեզ հաջողվեց ավելի լավ փոխըմբռնման հասնել մի շարք սկզբունքների և նպատակների վերաբերյալ», - բանակցությունների ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

Բանակցությունները հանդիսանում են անցած շաբաթավերջին Օմանի Մուսկատ քաղաքում տեղի ունեցած բանակցությունների շարունակությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել