Զոհեր Ֆլորիդայի համալսարանում՝ կրակոցների պատճառով. կրակողը հայտնի է
 |1lurer.am|
16:21 - 18 ապրիլի, 2025

Զոհեր Ֆլորիդայի համալսարանում՝ կրակոցների պատճառով. կրակողը հայտնի է |1lurer.am|

1lurer.am: Ֆլորիդա նահանգի Թալահասի քաղաքի պետական ​​համալսարանի տարածքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով, ըստ վերջին տեղեկությունների, զոհվել է 2 մարդ, 6-ը՝ վիրավորվել։

Ոստիկանությունը հայտնել է, որ կրակողը քոլեջի 20-ամյա ուսանող Ֆենիքս Այքներն է՝ ոստիկանության փոխգնդապետ Ջեսիկա Այքների որդին:

Իշխանությունների տվյալներով՝ զոհերը համալսարանի ուսանողներ չեն։ Նրանց մասին լրացուցիչ մանրամասներ չեն տրամադրվել։ Դպրոցի վարչակազմը ժամանակավորապես դադարեցրել է դասերը և մարզական միջոցառումները։

Հրաձիգը վիրավորվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ և գտնվում է հիվանդանոցում։ Նրա վիճակի մասին նույնպես տեղեկություններ չկան։

Ամերիկյան լրատվամիջոցները, հղում անելով ոստիկանությանը, հայտնել են, որ երիտասարդը ձերբակալման ժամանակ չի ենթարկվել իրավապահների պահանջներին, իսկ ավելի ուշ հրաժարվել է շփվել նրանց հետ։ Հարձակման հնարավոր դրդապատճառները հայտնի չեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել