ՄԻՊ ֆինանսավորման կրճատման նախագիծը խտրական է. այն ուղղված է ՄԻՊ գործունեությունը սահմանափակելուն․ Արման Թաթոյան |tert.am|
12:03 - 13 մարտի, 2021

ՄԻՊ ֆինանսավորման կրճատման նախագիծը խտրական է. այն ուղղված է ՄԻՊ գործունեությունը սահմանափակելուն․ Արման Թաթոյան |tert.am|

tert.am: Ես այս նախագիծը համարում եմ խտրական, որը միայն ՄԻՊ-ի գործունեությանն է վերաբերում և ուղղված է այն սահմանափակելուն: Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ՄԻՊ-ի գործունեության ֆինանսական երաշխիքի վերացման՝ Կառավարության նախաձեռնությանը, որը հնարավորություն է տալիս կրճատել ՄԻՊ-ի գործունեության տարեկան բյուջեն։

«ՀՀ կառավարությունը նախաձեռնել է նախագիծ, որով նախատեսվում է վերացնել ՄԻՊ-ի անկախությունը կառավարությունից և ԱԺ-ում կառավարող խմբակցությունից, այլևս խնդիրներ բաձրացնելու համար քաղաքական իշխանության մարմինները կարող են կրճատել մեր հաստատության ֆինանսավորումը»,-հայտարարեց Թաթոյանը, ապա հավելեց, թե մի շարք հանգամանքներ պետք է հաշվի առնվեին.

«Այս դրույթով վերացվում է ոչ միայն ՀՀ ՄԻՊ-ի գործունեության երաշխիքը՝ որպես օմբուդսմեն: Մենք ունենք երեք միջազգային կարգավիճակ՝ խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ, երեխաների իրավունքների կոնվենցիայով նախատեսված միջազգային մեխանիզմ և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության՝ ՄԱԿ-ի կոնվենցիայով նախատեսված մեխանզիմ: Այսինքն՝ սա վերաբերելու է նաև այդ ոլորտներում մեր գործունեությանը»,-ասաց նա:

Թաթոյանն ընդգծեց՝ ՀՀ ՄԻՊ-ի մասին օրենքում ամրագրված է, որ յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև՝ կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից:

«ՀՀ ՄԻՊ-ի տարեկան բյուջեն կազմում է 532 մլն դրամ, որից աշխատանքի վարձատրության համար ամբողջ մասը հանած՝ տարեկան աճը կազմել է 2 մլն 350 հազար դրամ: Այսինքն՝ եթե պայմանական բաժանենք ամիսների, մոտ 200 հազար դրամ էլ չի կազմում»,-նշեց նա՝ հավելելով, թե հարցն ընդգրկված է եղել Կառավարության մարտի 11-ի նիստում՝ որպես չզեկուցվող հարց, և ինքը դրա մասին տեղեկացել է Կառավարության նիստի ընթացքում, երբ լրատվամիջոցները սկսել են հրապարակումներ անել:

Շարունակությունը՝ tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել