Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի, Մհեր Ավագյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին |hetq.am|
15:42 - 17 մարտի, 2021

Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի, Մհեր Ավագյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին |hetq.am|

hetq.am: Դատախազությունը չի բողոքարկել «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանին և  «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն»  հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին չկալանավորելու որոշումները։ Այս մասին ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Բեքարյանը, Ավագյանը, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանն ու Արամ Սարգսյանը մեղադրվում են Gagik Soghomonyan ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից կատարված գրառումների առթիվ հարուցված քրեական գործով։ ԱԱԾ-ն պնդում է, թե այս էջին հասանելիություն է ունեցել մի քանի անձ, այդ թվում՝ գործով մեղադրյալները։ Արա Սաղաթելյանն ու Արամ Սարգսյանը կալանավորված են եղել, և ազատ են արձակվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Արշակ Վարդանյանի և Լուսինե Աբգարյանի որոշումներով։

Արա Սաղաթելյանի պաշտպան Հակոբ Ենոքյանից, Մհեր Ավագյանի պաշպան Միքայել Շխիմյանից, Բեքարյանի պաշտպան Գոռ Միքայելյանից տեղեկացանք, որ նրանց պաշտպանյալների նկատմամբ այս պահին խափանման միջոց է ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին։ Արամ Սարգսյանի պաշտպան Բենիկ Գալստյանն ասաց, որ այս պահի դրությամբ իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ։ Նշենք, որ Սարգսյանը մարտի 15-ին է կալանքից ազատվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել