ՊՎԾ աշխատակցի կալանքը փոխվել է դրա անհրաժեշտությունը վերանալու հիմքով. Դատախազութուն |pastinfo.am|
11:25 - 06 ապրիլի, 2019

ՊՎԾ աշխատակցի կալանքը փոխվել է դրա անհրաժեշտությունը վերանալու հիմքով. Դատախազութուն |pastinfo.am|

pastinfo.am: Պետական վերահսկողության ծառայության գնումների գործընթացի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Գեւորգ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխվել է մի քանի ռիսկերի նվազման արդյունքում: Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը մանրամասնեց. «Գևորգ Խաչատրյանի խափանման միջոցը փոխվել է՝ կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերանալու հիմքով՝ քննությանը խոչընդոտելու և քննությունից խուսափելու ռիսկերի նվազման նկատառումներով»:

Նշենք, որ մամուլի տեղեկություններով՝ Գեւորգ Խաչատրյանն սկսել է համագործակցել նախաքննական մարմնի հետ, ցուցմունք տվել, պատմել ողջ եղելությունը եւ նշել, որ անօրինական գործողությունները կատարել են Դավիթ Սանասարյանի գիտությամբ։ Ճշտելու համար՝ արդյո՞ք Սանասարյանը հարցաքննվել է այս գործով, դիմեցինք Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոն։ Կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանն ասաց, որ հիշյալ գործով լրատվամիջոցներին հաղորդելու տեղեկություն չունի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել