ԿԳՄՍ նախարարը դպրոցները փակելը լավագույն լուծում չի համարում |armenpress.am|
15:19 - 22 մարտի, 2021

ԿԳՄՍ նախարարը դպրոցները փակելը լավագույն լուծում չի համարում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը դպրոցները փակելը, հեռավար ուսուցման անցնելը լավագույն լուծում չի համարում, սակայն եթե կարիքը լինի, ստիպված կգնան դրան:  Դումանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՝ անդրադառնալով հարցին, թե համավարակի հետ կապված հնարավո՞ր է սահմանափակումներ լինեն:

«Դա ցանկալի տարբերակ չէ: Պետք է ամեն ինչ անենք, մաքսիմալ պահպանենք հնարավոր կանխարգելիչ միջոցները, որ դա չլինի, բայց եթե ստիպված եղանք, բնականաբար, դա էլ պայքարի մի ձև է վիրուսի դեմ: Տա Աստված, որ այդպիսի իրավիճակ չստեղծվի»,-ասաց Դումանյանը:

Նախարարը դպրոցները փակելը, ընդհանրապես գործողությունները սահմանափակելը լավագույն լուծում չի համարում: «Բայց եթե լինենք պարտադրված, ստիպված պետք է անենք: Այսօր այդ խնդիրը չկա»,-նշեց նա:

Նախարարը նկատեց, որ պետք է կոչ անել մաքսիմալ հետևողական լինել՝ կանխարգելիչ միջոցները պահպանելու հարցում, որ չհայտնվենք այդ վիճակում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել