Պետական հավատարմագրում չունեցող բուհերը պարտավոր են մինչև 2023-ը նոյեմբերի 1-ը անցնել ինստիտուցիոնալ հավատարմագրում, այլապես չեն կարող ընդունելության գործընթաց կազմակերպել. նախարար |tert.am|
17:44 - 22 մարտի, 2021

Պետական հավատարմագրում չունեցող բուհերը պարտավոր են մինչև 2023-ը նոյեմբերի 1-ը անցնել ինստիտուցիոնալ հավատարմագրում, այլապես չեն կարող ընդունելության գործընթաց կազմակերպել. նախարար |tert.am|

tert.am: Բուհերի հավատարմագրման գործընթացը համաձայնեցվել է և մանրամասն նկարագրված են մեխանիզմները և ժամկետները: Այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ԱԺ ԿԳՄՍ, երիտասարդության, սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ:

«Հավատարմագրման հետ կապված դրույթներում, համաձայնեցվել են բոլոր անցումային ժամկետները և մեխանիզմները և նրանք մանրակրկիտ նկարագրված են, բուհերի հավատարմագրման հետ կապված»,- ասաց Վահրամ Դումանյանը:

Նա նաև ներկայացրեց հավատարմագրման վերջնաժամկետը և ընդգծեց՝ ժամկետի ավարտից հետո բուհերը այլևս չեն կարողանա ընդունելություն կազմակերպել:

«Բոլոր այն բուհերը, որոնք չունեն ինստիտուցիոնալ հավատարմագրում նրանք պետք է մինչև 2023 թվականի նոյեմբերի 1-ը անցնեն հավատարմագրում, չանցնելու պարագայում նրանք չեն կարող կազմակերպել ընդունելության գործընթաց»,- նշեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել