Տավուշից տարածքներ հանձնելու մասին խոսակցությունների պատճառով 4 միլիոն դոլարի ներդրումը կանգնել է, դատի ենք տվել Հրանտ Բագրատյանին. մարզպետ |tert.am|
14:00 - 26 մարտի, 2021

Տավուշից տարածքներ հանձնելու մասին խոսակցությունների պատճառով 4 միլիոն դոլարի ներդրումը կանգնել է, դատի ենք տվել Հրանտ Բագրատյանին. մարզպետ |tert.am|

tert.am: Այս պահին ունենք ներդրողներ, որոնք կասեցրել են իրենց գործունեությունը Տավուշից տարածքներ հանձնելու ապատեղեկատվության հետ կապված: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Մենք ունենք շատ խոշոր ներդրումային ծրագիր անասնապահության ոլորտում՝ 4 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ, այդ ծրագիրը հիմա դեռևս կանգնած է, արդեն գտնվում ենք, կարծես թե, խնդրի լուծման փուլում, բայց այդ խոսակցությունների ժամանակ այդ ծրագիրն ուղղակի կանգնեց, ու ներդրողները ժամանակ ուզեցին, որ հասկանան՝ արդյոք հաստատում են իրենց մասնակցությունը: Դիմել ենք դատարան, որ նման ապատեղեկատվություն տարածողները հասկական՝ պետք է լինի նաև պատասխանատվություն», - ասաց Հայկ Չոբանյանը։

Նա պարզաբանեց, որ դատարան են դիմել նախակին վարչապետ Հրանտ Բագրատյանի հայտարարության հետ կապված, դրան հաջորդել էին նաև տարբեր հայտարարություններ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել