shantnews.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները, որոնք հունվար-փետրվարին այցելել էին չինական Ուհան, չեն կարողացել միանշանակ եզրակացության գալ COVID-19-ի ծագման մասին:
Ինչպես հետևում է Ժնևում հրապարակված առաքելության ամփոփիչ զեկույցից, առավել հավանական են համարում այն սցենարը, որի համաձայն՝ տեղի է ունեցել կորոնավիրուսի փոխանցումը կենդանուց այլ կենդանու, այնուհետև անցել է մարդուն, իսկ ամենաքիչ հավանական է SARS- CoV-2-ի լաբորատոր ծագումը:
Ինչպես նշում են զեկույցի հեղինակները, միջանկյալ կրիչով վարակվելու ուղին գնահատվում է «հավանականից մինչև շատ հավանական», կենդանուց մարդուն վարակի ուղիղ փոխանցման տարբերակը գիտնականները գնահատել են «հնարավորից մինչև հավանական» սանդղակով: Նրանք «հնարավոր» են համարում Ուհանում կորոնավիրուսի առաջացման տարբերակը սառեցված ապրանքների մատակարարման միջոցով: Միևնույն ժամանակ, նրանց խոսքերով, չափազանց քիչ հավանական է լաբորատորիայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մարդկանց վարակման սցենարը:
Մասնագետները կոչ են արել շարունակել գիտական աշխատանքը կորոնավիրուսի ծագումը պարզելու ուղղությամբ:
comment.count (0)