Երևանը միացել է «Հիշողության այգի» միջազգային նախաձեռնությանը. տնկվել է 150 ծառ
18:08 - 03 ապրիլի, 2021

Երևանը միացել է «Հիշողության այգի» միջազգային նախաձեռնությանը. տնկվել է 150 ծառ

Երևանը միացել է «Հիշողության այգի» միջազգային նախաձեռնությանը: Ակցիայի շրջանակում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի և մի շարք այլ դեսպանների հետ միասին «Հաղթանակ» զբոսայգում մասնակցել է խորհրդանշական ծառատունկին:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

Միջոցառումն առաջին անգամ անցկացվել է նախորդ տարի: Նպատակն է տնկել 27 միլիոն ծառ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների:

Երևանում ծառատունկը կազմակերպվել է քաղաքապետարանի աջակցությամբ: Ընդհանուր տնկվել է 150 ծառ՝ արոսենի, կեչի և եղրևանի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել