Չնայած դատարանի որոշմանը՝ ավագանու իշխող խմբակցությունն օրակարգ բերեց ու հաստատեց կարմիր գծերի թանկացման նույն որոշումը |azatutyun.am|
14:38 - 24 դեկտեմբերի, 2024

Չնայած դատարանի որոշմանը՝ ավագանու իշխող խմբակցությունն օրակարգ բերեց ու հաստատեց կարմիր գծերի թանկացման նույն որոշումը |azatutyun.am|

azatutyun.am: Թեև առաջին ատյանի դատարանն անվավեր է ճանաչել քաղաքապետրանի՝ կարմիր գծերի դրույքաչափերը 13 անգամ թանկացնելու նախորդ տարվա որոշումը, այդուհանդերձ, Երևանի ավագանու իշխող խմբակցությունն այսօր քննարկման դրեց նույն հարցը:

Ավագանու գրանցված 53 անդամներից 32-ը կողմ քվերակեցին, դեմ չկար, ավագանու մեկ անդամ՝ «Հանրային ձայն» խմբակցությունը լքած, հիմա ավագանու անկախ անդամ Գրիգոր Հարությունյանը ձեռնպահ քվեարկեց: Քվորում չէր ապահովվի, եթե այս մեկ ձեռնպահը չլիներ:

«Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտեցին կարմիր գծերի թանկացումը վերահաստատող նախագիծը՝ հիմնավորելով՝ դատարանն է իր որոշմամբ փաստել, որ որոշումն իրավաչափ չէ, իսկ «Կենտրոնն այդպես էլ չբեռնաթափվեց»:

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն արձագանքեց՝ որոշումն օրինական ուժի մեջ դեռ չի մտել, բողոքարկելու ժամանակ ունեն և կբողոքարկեն: Նա չընդունեց նաև պնդումները, որ կենտրոնը չի բեռնաթափվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել