tert.am: Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում «Զենքի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծի հեղինակներ Արմեն Խաչատրյանը և Սերգեյ Բագրատյանն առաջարկեցին հարցի քվեարկությունը հետաձգել երկու ամսով, քանի որ կա մեծ փաթեթ, որը ավելի համապարփակ կարգավորումներ ունի, բացի այդ վիճակագրական, վերլուծական տվյալներ են պետք:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարևորեց ներկայացված նախագիծը՝ հաշվի առնելով պատմական իրողությունները:
Սերգեյ Բագրատյանը նշեց, որ այս օրենքի կարևորությունը բոլորը գիտակցում են, նաև գիտակցում են բազմաթիվ ռիսկերը: «Հիմա մենք քննարկում ենք ոչ միայն սահմանամերձ համայնքներին տրամադրել զենք, այլ նաև ողջ բնակչությանը, բայց դրանք կարծիքներ են, որոնք քննարկման ենթակա են, հետևաբար մենք չենք շտապելու: Հայտնի է ճշմարտությունը, որ եթե խաղաղություն ես ուզում, պետք է պատրաստվես պատերազմի»,-ասաց նա և նշեց, որ ամեն մի համայնք պետք է վերածվի հզոր մի ջոկատի, որը պատրաստ է ցանկացած մարտական գործողության:
comment.count (0)