8-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։
Ծնվել է 1963թ. հունվարի 3-ին Վայոց Ձորի մարզի Արտաբույնք (նախկինում՝ Եղեգիս) գյուղում:
1986թ. ավարտել է ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետը: Ճարտարագետ-երկրաբան: 1996թ.՝ Երեւանի տնտեսաիրավագիտական համալսարանը (ԵՏԻՀ): Իրավաբան: 2004թ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիան: Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մասնագետ: Տնտեսագիտության թեկնածու, ԵՏԻՀ պրոֆեսոր։ Պահեստազորի ավագ լեյտենանտ:
1980-1981թթ. Ազիզբեկովի թիվ 17 շարժական մեքենայացված տրեստում աշխատել է բետոնագործ։ 1986-1987թթ. եղել է Վայքի շինարարական իրերի կոմբինատի հանքի պետ։ 1987թ.՝ «Սապֆիր» արտադրական միավորման ավագ տնտեսագետ։ 1988-1993թթ.՝ Երեւանի կերամիկական կոմբինատի արտադրամասի պետ, 1993-1994թթ.՝ «Հայշինտեխկենտրոն» տրեստի տնօրեն: 1996-1999թթ.՝ Էրեբունի համայնքի ավագանու անդամ: 1998-2008թթ.՝ «Վայք» հյուրանոց ԲԲԸ խորհրդի նախագահ, 2002-2004թթ.՝ «Քիմռեակտիվ» ԲԲԸ կառավարիչ, 2006 թվականից՝ «Կիրառական տնտեսագիտության ազգային կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ։ 2010-2012թթ. եղել է Վայոց ձորի մարզպետ։ 1996 թվականից դասավանդում է Երեւանի տնտեսաիրավագիտական համալսարանում։ 2017 թվականից դասավանդում է ՀՀ ԳԱԱ Գիտական եւ կրթական միջազգային կենտրոնում:
2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր («Ծառուկյան» կուսակցությունների դաշինք): ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ծառուկյան» խմբակցության անդամ:
2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, համապետական ընտրական ցուցակ): 06.02.2019-11.02.2019թթ.՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 11.02.2019-08.08.2020թթ.՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, 08.08.2020-25.08.2020թթ.՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 07.09.2020-02.08.2021թթ.՝ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 14.01.2019-23.07.2020թթ.՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, 23.07.2020-02.08.2021թթ.՝ խմբակցություններում ընդգրկված չի եղել:
2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: