Ռուսաստանը ռազմական համագործակցության ակտիվացում է ակնկալում ՀԱՊԿ շրջանակներում
 |tert.am|
21:36 - 14 ապրիլի, 2021

Ռուսաստանը ռազմական համագործակցության ակտիվացում է ակնկալում ՀԱՊԿ շրջանակներում |tert.am|

tert.am: Ռուսաստանն ակնկալում է ակտիվացնել ռազմական համագործակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստում հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Վալերի Գերասիմովը, գրում է EADaily լրատվականը:

Գերասիմովը շնորհակալություն է հայտնել հանդիպման մասնակիցներին այն բանի համար, որ նրանք, չնայած պահպանվող բարդ համաճարակաբանական իրավիճակին, եկել են Մոսկվա:

«Հուսով ենք, որ դա լավ նշան կլինի ՀԱՊԿ շրջանակներում ռազմական համագործակցության խթանման համար, և հանդիպման արդյունքները կծառայեն մեր պաշտպանության գերատեսչությունների փոխգործակցության էլ ավելի խորացմանը»,-ասել է Գերասիմովը:

ՀԱՊԿ ռազմական կոմիտեի ղեկավար Գերասիմովը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է դրա կազմում կատարված փոփոխությունների մասին:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել