ԱԻՆ-ը մարդասիրական օգնության շարասյուն ուղարկեց Իրան՝ ջրհեղեղից տուժածներին օժանդակելու համար |armenpress.am|
10:53 - 08 ապրիլի, 2019

ԱԻՆ-ը մարդասիրական օգնության շարասյուն ուղարկեց Իրան՝ ջրհեղեղից տուժածներին օժանդակելու համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարդասիրական օգնություն ուղարկեց Իրանի Իսլամական Հանրապետություն՝ տեղի ունեցած ջրհեղեղից տուժածներին օժանդակություն ցուցաբերելու համար:
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտնեց, որ մարդասիրական օգնության տարբերակներից ընտրվել է գույքային օգնությունը:

«Մենք ուղարկում ենք վերմակներ, մահճակալներ և վրաններ: 4000 վերմակ, 250 մահճակալ, 30 վրան: Մերոնք մեքենայով այն հասցնելու են մինչև Թավրիզ, այնտեղ հանձնելու են «Կարմիր մահիկի» կազմակերպությանը, իրենք տնօրինելու են գույքը»,- ասաց Ցոլակյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել