Կառավարության որոշմամբ՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան հիմնադրամին ամրացված գույքը 15 տարվա անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին:
Մասնաշենքի աջակողմյան հատվածում իրականացվում է վերականգնողական բուժում, իսկ ձախակողմյան հատվածում նախորդ շաբաթ արդեն բացվել է պրոթեզավորման լաբորատորիան:
Կենտրոնը հագեցվելու է ժամանակակից սարքավորումներով, որը հնարավորություն կտա պատերազմում վիրավորված Հայրենիքի պաշտպաններին ապահովել որակյալ և ֆունկցիոնալ պրոթեզներով:
comment.count (0)