Արմավիր–Երեւան երթուղին սպասարկող ընկերություն դադարեցրել է բողոքի ցույցը. «Կառավարությունից խոստացել են մաքրել գիծը» |news.am|
13:43 - 01 ապրիլի, 2019

Արմավիր–Երեւան երթուղին սպասարկող ընկերություն դադարեցրել է բողոքի ցույցը. «Կառավարությունից խոստացել են մաքրել գիծը» |news.am|

news.am: Արմավիր–Երեւան երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ աշխատակիցները այսօր՝ ապրիլի 1-ին, ժամանակավորապես դադարեցրել են բողոքի ցույցը եւ մեքենաները դուրս բերել կառավարության դիմացից։ Ընկերության տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը պատմեց, որ կառավարությունից խոստացել են 5-օրյա ժամկետում ստուգումներ սկսել՝ երթուղին սպասարկող մյուս ապօրինի մեքենաներին հեռացնելու համար։

Նա մանրամասնեց, որ պետք է հանձնաժողով ձեւավորվի. «Հարցրեցինք՝ եթե 5-օրյա ժամկետում խախտում չհայտնաբերեցիք, վե՞րջ, հարցը փակվո՞ւմ է, վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն ասաց, որ ոչ, մենք կհետեւենք, ապօրինի գծերի վերացման հարցը դնելու ենք»։


Տնօրենի խոսքով՝ նաեւ դատարան են դիմել. «Ուղղակի դուք լավ գիտեք, որ դատական պրոցեսը մի քիչ երկար է տեւում, դիմել ենք, սպասում ենք ընթացքին»։

Պարկում, նրա փոխանցմամբ, ընկերությունն ունի 70 երթուղային մեքենա։ «Ապօրինի 40-50 մեքենա է շահագործվում, ընդհուպ դեղին համարներով։ Ընկերության տնօրենը զարմանում է՝ եթե օրինական մրցույթ չեն շահել, որտեղից այդ դեղին համարներն իրենց։ Նախարարությունը դեղին համար է տրամադրում միայն գիծը օրինական շահած մրցույթով շահելու դեպքում։ Իրենց որտեղի՞ց այդքան դեղին համար»։

Ընկերության տնօրենը շեշտեց՝ հավատացել են կառավարությանը եւ վերսկսել աշխատանքը. «Հավատալով որ մի բան կանեն, դուրս ենք եկել, աշխատում ենք։ Մեզ ասում էին առավոտվանից տեսչությունով կգանք ստուգումների, բայց պարզվեց ոչ մի ստուգում էլ չկա։ Հո՞ խաբելով ու ճանապարհելով չի։ Հիմա հավատացել ենք, դադարեցրել ենք բողոքի ցույցը, դուրս ենք եկել, աշխատում ենք»


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել