Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է 2018-ի տարեկան հաղորդումը 
|armenpress.am|
16:21 - 01 ապրիլի, 2019

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է 2018-ի տարեկան հաղորդումը |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքէջում մարտի 30-ին հրապարակվել և ԱՀ Ազգային ժողով է ուղարկվել Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը:

««Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը Ազգային ժողով է ներկայացնում տարեկան հաղորդում՝ նախորդ տարվա իր գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Պաշտպանը հաղորդումը ներկայացնում է նաև պետական իրավասու մարմիններին ու հասարակական կազմակերպություններին և հրապարակում զանգվածային լրատվության միջոցներով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Արցախի ՄԻՊ-ի տարեկան հաղորդումը հասանելի է հետևյալ հղումով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել