Վարորդական իրավունքի քննությունները բարդացել են. տապալվածները կարող են կրկին մասնակցել 7 օրից |armenpress.am|
11:25 - 29 ապրիլի, 2021

Վարորդական իրավունքի քննությունները բարդացել են. տապալվածները կարող են կրկին մասնակցել 7 օրից |armenpress.am|

armenpress.am: Վարորդական իրավունքի տեսական և գործնական քննությունները բարդացել են, սակայն հանձնել չկարողացած անձը կարող է նորից մասնակցել 7 օր անց, իսկ երկրորդ փորձից դրական չստանալու դեպքում յուրաքանչյուր հաջորդ տեսական քննությանը կարող է մասնակցել բացասական գնահատականի արժանացած վերջին քննության օրվանից ոչ շուտ, քան 1 ամիս անց:

ՀՀ ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Հայկ Վարդանյանի հետ զրուցել է վարորդական իրավունքի վկայական ստանալու համար տեսական և գործնական քննություններում արված փոփոխությունների, միջազգային փորձի և հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության մասին:

Վարորդական իրավունքի քննությունները բարդացել են

«Տեսական և գործնական քննություններն այս տարվա սկզբից փոփոխության են ենթարկվել: Այժմ վարորդական իրավունքի վկայական ստացողները տեսական քննությունները նախկին 15 րոպեի փոխարեն կհանձնեն 30 րոպեում, սակայն 10 հարցի փոխարեն կլինի 20-ը: «C»-ից բարձր կարգ ունեցող տրանսպորտային միջոց վարելու համար ապագա վարորդները քննությունը պետք է հանձնեն քննական հրապարակում, որպեսզի ոստիկանները համոզվեն՝ վարորդն ընդհանրապես տիրապետո՞ւմ է մեքենա վարելու հմտություններին, ապա թույլ տան, որպեսզի իրական պայմաններում ևս ստուգվի: «B» և ավելի ցածր կարգի տրանսպորտային միջոց վարելու համար վկայական ստանալու գործնական քննությունն էլ արդեն անց է կացվում միայն քաղաքային պայմաններում, քանի որ այդ կարգերի վտանգավորությունն ավելի ցածր է»,- նշեց Վարդանյանը:

Նա հավելեց, որ ավտոհրապարակում հուզմունքն ավելի քիչ է, և իրական պայմաններում չի ստեղծվում այն իրավիճակը, որին սովոր են վարորդները: Այս որոշումն ուժի մեջ է մտնելու 2021 թվականի հունիսից:

Քննությունները դրական հանձնող դիմումատուների թիվը տարեցտարի նվազում է

2018 թվականին 37 հազար դիմողից դրական է հանձնել 25 հազար քաղաքացի, 2019-ին՝ 62 հազարից 28 հազարն է ստացել վարորդական իրավունքի վկայական, իսկ 2020 թվականին՝ 53 հազարից՝ 26 հազարը:

«Այս ցուցանիշներին նայելով տեսնում ենք, որ քննությունները դրական հանձնող դիմումատուների թիվը տարեցտարի նվազում է: Նախկինում օրենսդրությամբ սահմանված չէր արգելք վարորդական վկայականի տեսական կամ գործնական քննությունը չհանձնելուց հետո կրկին փորձելու համար: Տրամաբանական է, որ վարորդը եթե առաջին անգամ ձախողել է քննությունը, ուրեմն այնքան էլ լավ չի պատրաստվել, հետևաբար պետք է որոշակի ժամանակ, որպեսզի կրկին պատրաստվի և վերահանձնի քննությունը»,- ասաց Վարդանյանը:

Շարունակությունը՝ armenpress.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել