Սիրիայի նախագահը համընդհանուր համաներման հրաման է արձակել |tert.am|
09:14 - 03 մայիսի, 2021

Սիրիայի նախագահը համընդհանուր համաներման հրաման է արձակել |tert.am|

tert.am: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կիրակի հրաման է արձակել երկրում համընդհանուր համաներման մասին: Ինրպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով սիրիացի առաջնորդի վարչակազմի թելեգրամյան պաշտոնական ալիքի հայտարարությանը, համաներումը վերաբերում է մինչև 2021 թվականի մայիսի 2-ը տեղի ունեցած հանցագործություններին:

Հրամանագրի համաձայն՝ համաներումը չի տարածվի այն կալանավորների վրա, որոնք դատապարտվել են զենքի ու պայթուցիկ նյութերի մաքսանենգության, լրտեսության և պետական դավաճանության համար:

Նախագահի հրամանագիրը որոշ դեպքերում ենթադրում է նաև պատժի մեղմացում: 

Սիրիան պատրաստվում է նախագահական ընտրությունների, որոնք անցկացվելու են մայիսի 26-ին: Ընտրություններին մասնակցելու համար իրենց թեկնածություն են առաջադրել ավելի քան 50 թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել