lragir.am: Հարցազրույց ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանի հետ
-Տիկին Թուխիկյան, ինչպե՞ս եք գնահատում Կոնստանտին Օրբելյանին Ազգային օպերայի թատրոնի տնօրենի աշխատանքից ազատելու որոշումը։ Սա քաղաքակա՞ն որոշում էր, թե՞ մշակույթի նախարարի անձնական դրդապատճառներով էր պայմանավորված։
-Անկեղծ ասած, ոչ կարծում եմ, որ քաղաքական որոշում էր, ոչ էլ նախարարի անձով էր պայմանավորված։ Կարծում եմ՝ այստեղ օրենքի հետ կապված խնդիր կար։ Եթե հիշողությունս չի դավաճանում, Օրբելյանը առանց մրցույթի էր նշանակվել տնօրեն, իսկ մենք գիտենք, որ ՊՈԱԿ-ների տնօրենի նշանակման ընթացակարգ կա, մրցույթ է լինում երկու փուլով։ Բայց նաև գիտեմ, որ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը հատուկ որոշում էր կայացրել հենց Կոնստանտին Օրբելյանի անձով պայմանավորված։ Այսինքն նրան նշանակել էր հայեցողաբար։ Նաև վիճարկվում էր, որ նույն անձը չի կարող երկու պաշտոն զբաղեցնել, լինել և գեղարվեստական ղեկավար, և տնօրեն։ Չնայած ես այսօր խոսել եմ իրավաբանների հետ, որոնք ասացին, որ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը նման սահմանափակում չի դնում, բայց գուցե նման սահմանափակում կա ՊՈԱԿ-ների մասին օրենքում։
Ես ուզում եմ ընդհանրապես, որևէ հարցի անդրադառնալիս ուսումնասիրել հարցը, տեսնել, օրինակ, ինչպիսին է այսօր Օպերային թատրոնի վիճակը, ուր է հասել թատրոնը Կոնստանտին Օրբելյանի ղեկավարության շրջանում, ինչ դրական և ինչ բացասական քայլեր են արվել, որոնք գոնե ես, որպես պարզ քաղաքացի, կարող եմ նկատած լինել։ Ես նկատել եմ, որ Օպերային թատրոնը շատ աշխուժացել է, լավ, շքեղ բեմադրություններ են արվել, վիզուալ առումով դրանք շատ հարուստ են եղել։ Օպերային թատրոնի համար, որևէ երկրում, այդ շքեղությունը պարտադիր է։ Որ մենք հրաշալի երաժիշտներ ունենք, դա կասկած չի հարուցում, բայց բացի բովանդակային շքեղությունից, եղել են նաև շքեղ ներկայացումներ, որոնք դրսից են բերվել, որոնց դեկորացիաները կամ հագուստները թանկ տեղից են, նաև դրսից կադրեր են հրավիրվել, հյուրախաղեր են եղել։ Բայց ինձ, որպես ՀՀ քաղաքացի և մշակույթ սիրող մեկը, մի քիչ չէր բավարարում այն, որ արդեն տևական ժամանակ հայկական օպերաներ կամ հայկական բալետներ չէին բեմադրվում, թեպետ գիտեմ, որ Թումանյանի 150-ամյակի առիթով պատրաստվում են «Անուշ» օպերան բեմադրել։
Մյուս կողմից, ես որքան գիտեմ, դերասանական, արտիստական անձնակազմը՝ երգիչներ, պարողներ, բոլորը չեն ներգրավված պրոցեսների մեջ։ Այսինքն կան արտիստներ, որոնք տարիներով բեմ չեն բարձրանում։ Սա ոչ միայն Օպերայի, այլ որևէ թատրոնի առումով անթույլատրելի է։ Այսինքն գեղարվեստական ղեկավարները կամ ռեժիսորները պետք է այնպիսի բեմադրություններ անեն, այնպիսի պիեսներ, օպերաներ կամ բալետներ ընտրեն, որոնց միջոցով կկարողանան ներգրավել բոլորին։ Միշտ լինում են պրիմաներ, բայց պրիմաներից զատ մյուսները պետք է իրենց մասնագիտական, արտիստական բավարարությունը ստանան, եթե ապաշնորհ չեն։ Իսկ եթե ապաշնորհ են, ուրեմն ընդհանրապես չպետք է այնտեղ լինեն ու ֆինանսավորվեն պետությունից։
-Այդուհանդերձ, ինչպե՞ս եք գնահատում Կոնստանտին Օրբելյանին Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու փաստը։
-Դրա համար պետք է դիտարկել, թե ինքն ինչ կարող էր, ինչ արեց և դեռ ինչեր կարող էր անել Հայաստանի համար զուտ իր արտասահմանյան կապերով։ Կարծում եմ՝ զուտ այս ռեսուրսը կորցնել հիմա չէր կարելի։ Ընդհանրապես, մշակույթի ասպարեզում միշտ պետք է ավելի ճկուն լինել, քան օրենքներն են, քան ֆինանսների նախարարության որոշումներն են։ Մշակույթի ոլորտում պետք է լինել ավելի ճկուն, ավելի նուրբ, ավելի նրբանկատ։ Կարծես ճանապարհը բացվել էր, Օպերայի դահլիճում լեփ-լեցուն դահլիճներ են, անշլագներ են վերջին շրջանում։ Հիմա ես չեմ քննարկում Օրբելյանի տաղանդի աստիճանը, դա իմ գործը չի, ես դրա մասնագետը չեմ։ Բայց փաստը մնում է փաստ, որ իբրև պրոդյուսեր, ինքը բացառիկ գործ արեց և շատ ափսոսում եմ տեղի ունեցածի համար։ Ես նաև գիտեմ, որ եթե իրենից տնօրենի պաշտոնը վերցնում են, ապա ինքը հրաժարվում է նաև գեղարվեստական ղեկավարի պաշտոնից։
Այո, Օրբելյանը որպես տնօրեն տևական ժամանակ Հայաստանում չի լինում, իսկ տնօրենի պաշտոնը ամենօրյա պաշտոն է, ամենօրյա գործ է։ Մյուս կողմից, օրենքը չի նորմավորում տնօրենի աշխատաժամանակը, և վերջապես 21-րդ դարում սկայպի և ամեն տեսակ կապերի միջոցով այդ բոլոր հարցերը կարելի է լուծել ցանկության դեպքում։ Այսինքն դու ի՞նչ ես դնում նժարի վրա. այն չոր օրենքը, որ մի կողմից արգելում է, մյուսով դրա մասին խոսք չկա՞, թե՞ այն մշակութային արժեքը, որ տվել է այս մարդը։
Շարունակությունը կարդացեք lragir.am-ում:
comment.count (0)