Հրապարակվել է Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը և կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան զեկույցը
05:35 - 01 ապրիլի, 2019

Հրապարակվել է Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը և կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան զեկույցը

Մարտի 31-ին հրապարակվել և Ազգային ժողով են ուղարկվել 2018 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը:

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական նոր օրենքով ինստիտուտին վերապահված նոր գործառույթների հիման վրա 2018 թվականի տարեկան հաղորդումը ենթարկվել է կառուցվածքային զգալի փոփոխությունների:

Պաշտպանի տարեկան հաղորդումը՝  հետևյալ հղումով

Կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան զեկույցը՝ հետևյալ հղումով


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել