Արցախպրես: Արցախում գտնվող ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպմանը՝ նկատելով, որ ցանկացած այց Արցախ առնվազն միջնորդավորված կապ ունի հակամարտության շուրջ ծավալվող իրադարձությունների հետ:
Ըստ Ռուբինյանի՝ Վիեննայում տեղի ունեցած հանդիպումից, ինչպես և ակնկալվում էր, դարակազմիկ արդյունքներ չեն եղել:
«Բարդ գործընթաց է: Սակայն մինչ այժմ արված հայտարարություններից կարող ենք եզրակացնել, որ հանդիպումը դրական էր այն առումով, որ կողմերը խոսել են, քննարկել, կիսվել միմյանց հետ ունեցած դիրքորոշումներով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում երեկ հայ համայնքի հետ մանրամասնել է, որ կան տարբեր հնարավորություններ, օրինակ, որ երկու կողմերում գտնվող անձինք, որոնք դատված են, անկախ նրանից՝ նրանք արդա՞ր են դատված, թե՞՝ ո՛չ, նրանց բարեկամները, հարազատները պետք է հնարավորություն ունենան այցելելու այդ մարդկանց, կամ սահմանային գոտում գտնվող գյուղացիների համար պետք է հնարավորություն ստեղծվի, որ կարողանան վարուցանք անել առանց իրենց կյանքը վտանգի տակ դնելու»,- նշել է Ռուբինյանը:
comment.count (0)