Հարությունյանն ու Զասը ևս մեկ հեռախոսազրույց են ունեցել. ՀԱՊԿ-ը դեռ պաշտոնական փաստաթուղթ չի ստացել |armtimes.com|
15:21 - 14 մայիսի, 2021

Հարությունյանն ու Զասը ևս մեկ հեռախոսազրույց են ունեցել. ՀԱՊԿ-ը դեռ պաշտոնական փաստաթուղթ չի ստացել |armtimes.com|

armtimes.com: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր ևս մեկ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ:

Այս մասին РИА Новости-ին է հայտնել կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

«ՀԱՊԿ քարտուղարությունն իրավիճակի հետ կապված ոչ մի փաստաթուղթ դեռ չի ստացել, սակայն աշխատանքային ակտիվ շփումներ են ընթանում հայ պաշտոնյաների հետ։

Մասնավորապես գլխավոր քարտուղարը իրավիճակն այսօր ևս մեկ անգամ քննարկել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ»,- ասել է Զայնետդինովը։

Քիչ առաջ էլ Գորիսում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ ՀԱՊԿ-ին դիմումը պաշտոնապես ուղարկվել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել