factor.am: Եթե Հայաստանը մինչև 2025 թվականի վերջը չվճարի ՀԱՊԿ անդամակցության գումարը, ապա կազմակերպության անդամ երկրները «կարող են դիտարկել տարբեր սցենարներ», բայց, հավանաբար, ոչ մեկին չեն վտարի։
Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Մինչև հունվարի 1-ը (2026 թվականի) կարող է իրավիճակ ստեղծվել, որ երկու տարվա չվճարումների դեպքում երկրները կարող են դիտարկել տարբեր սցենարներ»,- ասել է Պանկինը՝ չմանրամասնելով, թե ինչ սցենարների մասին է խոսքը։ Նա հավելել է, որ եղել են դեպքեր, երբ այլ երկրներ պարտքեր են ունեցել տեխնիկակակն, ֆինանսական և այլ պատճառներով։
Ըստ նրա՝ Հայաստանի հետ չի լինի՝ «իրենք կհեռանան կամ կվռնդեն» իրավիճակը, այլ երկրները կարող են դիտարկել հետագա համագործակցության ուղիները։
«Ոչ ոք, հավանաբար, ոչ մեկին չի վռնդի, ոչ ոք ինքնաբերաբար չի հեռանա: Բայց, հավանաբար, հնարավոր կլինի դիտարկել երկրների միջև հետագա փոխգործակցության եղանակների հարցը: Սա չպետք է ընկալվի որպես «իրենք կգնան կամ կվռնդեն», ոչ մի դեպքում»,- ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։
Հիշեցնենք, որ Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։
comment.count (0)