Կարգավորվել է պոմպակայաններին մատակարարվող հոսանքի լարումը. ամբողջական ջրամատակարարումը վերականգնվում է
12:53 - 16 մայիսի, 2021

Կարգավորվել է պոմպակայաններին մատակարարվող հոսանքի լարումը. ամբողջական ջրամատակարարումը վերականգնվում է

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կարգավորել է պոմպակայաններին մատակարարվող հոսանքի լարումը։

Արդյունքում ջրամբարների լցվածությանը զուգահեռ մենք սկսել ենք ջրամատակարարման աստիճանական վերականգնումը և ամբողջական ջրամատակարարումը կապահովենք եկող 12 ժամերի ընթացքում։

«Ընկերությունը կրկին հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար և շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ երեկվանից Երևանի մի շարք թաղամասերում ջրանջատումներ են, որոնք պետք է վերականգնվեին 10:00-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել