Բնության հատուկ պահպանվող տարածքներին վերաբերող նախագիծը ստացավ ԱԺ հանձնաժողովի հավանությունը |armenpress.am|
16:51 - 19 մայիսի, 2021

Բնության հատուկ պահպանվող տարածքներին վերաբերող նախագիծը ստացավ ԱԺ հանձնաժողովի հավանությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով նախատեսվում է ջրօգտագործման թույլտվության հայտը մերժել միայն այն դեպքում, երբ փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցումը նախատեսվում է բնության հատուկ պահպանվող տարածքներում: Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը:

«Փոքր հիդրոէլեկտրակայաններն իրենց շահագործման ընթացքում ջրային ռեսուրսների քանակական և ըստ էության որակական փոփոխություններ չեն առաջացնում և չեն սպառնում բնության հատուկ պահպանվող տարածքների էկոհամակարգերի կայունությանը: Միաժամանակ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիների պահպանման տարածքները ներկայումս նկարագրական ձևով են սահմանված և քարտեզագրական տվյալները հիմնականում բացակայում են, ինչը բարդացնում է փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար ջրօգտագործման թույլտվությունների հայտերի գնահատման գործընթացը և խոչընդոտում թույլտվությունների տրամադրման ժամանակ ճշգրիտ որոշումների կայացմանը»,-ասաց Սիմոնյանը:

Այսպիսով առաջարկվում է նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժում նախատեսել միայն այն դեպքում, երբ փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցումը նախատեսվում է բնության հատուկ պահպանվող տարածքներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել