Մայիսի 21-ին Հրազդանի մի շարք հասցեներում 9 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը
10:27 - 20 մայիսի, 2021

Մայիսի 21-ին Հրազդանի մի շարք հասցեներում 9 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 21-ի ժամը 10.00-19.00 կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 4-87 շենքերի և հանրային բաժանորդների, ինչպես նաև Ջրառատ թաղամասի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,– ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել