Ցուցադրած քարտեզից ակնհայտ է, որ Սև լճի մեծ մասը գտնվում է Հայաստանի տարածքում. ԵՄ դեսպան

 |armenpress.am|
18:51 - 20 մայիսի, 2021

Ցուցադրած քարտեզից ակնհայտ է, որ Սև լճի մեծ մասը գտնվում է Հայաստանի տարածքում. ԵՄ դեսպան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Եվրամիության պատվիրակության դեսպան Անդրեա Վիկտորինան հայ-ադրբեջանական սահման'  Սև լիճ տարածք այցելությունից հետո խոսեց իր այցի նպատակների և տպավորությունների մասին։ ԵՄ դեսպանը նշեց, որ ԵՄ անդամ երկրների մյուս դեսպանների հետ նպատակ են ունեցել փաստահավաք առաքելություն իրականացնել և տեղում ծանոթանալ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող  իրադարձություններին։

«Երախտապարտ եմ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցին, Արտաքին գործերի նախարարությունից և Պաշտպանության նախարարությունից այցը կազմակերպելու համար»,- ասաց Վիկտորինան։

Մինչ Սև լճի տարածք այցելելը՝  ՀՀ ԶՈՒ կորպուսի հրամանատար Սամվել Մինասյանը
ԵՄ երկրների դեսպաններին ներկայացրել էր Հայաստանի Սովետական Սոցիալիստական  Հանրապետության 1969 թվականի քարտեզը, որը վավերացվել էր փաստաթղթերով, ստորագրություններով, կնիքներով։ Լրագրողը հետաքրքրվեց, թե ինչ կարծիք է կազմել Վիկտորինան այդ քարտեզից։ Տիկին դեսպանը հարցին ի պատասխան ասաց.

«Լսել եմ մի քանի քարտեզների մասին։ Մեզ այսօր ներկայացվեց 1969 թվականի քարտեզը։ Փորձագետ չեմ և կոնկրետ կարծիք չեմ կարող հայտնել, բայց  ակնհայտ էր այսօրվա ցուցադրած քարտեզից, որ Սև լճի մեծ մասը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում»։

ԵՄ դեսպանը պնդեց, որ Եվրամիությունը օգտագործում է իր բոլոր լծակները խնդրի ուղղությամբ և այն, որ ԵՄ-ն տարածքային ամբողջականության կողմից է։

«Դրանով ամեն ինչ ասված է»,- եզրափակեց դեսպանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել