Դեսպան Արմեն Պապիկյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի փոխնախագահ
21:05 - 20 մայիսի, 2021

Դեսպան Արմեն Պապիկյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի փոխնախագահ

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը մայիսի 19-ին ընտրվել է Վիեննայում ընթացող՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի (CCPCJ) 30-րդ հոբելյանական նստաշրջանի փոխնախագահ և Հանձնաժողովի բյուրոյի անդամ:

Հանցավորության կանխարգելման և քրեական դատավարության՝ քառասուն անդամից բաղկացած հանձնաժողովը ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ECOSOC) մասնագիտացված կառույցներից է: Հայաստանը հանձնաժողովի անդամ է ընտրվել է 2021 թ. հունվարից՝ երեք տարի ժամկետով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել