ՊՆ զրահափոխադրիչը մոտ 100 մետր գլորվել է ձորը, մեկ զինծառայող է մահացել․ ՀՀ ՊՆ
14:50 - 21 մայիսի, 2021

ՊՆ զրահափոխադրիչը մոտ 100 մետր գլորվել է ձորը, մեկ զինծառայող է մահացել․ ՀՀ ՊՆ

Մայիսի 20-ին, ժամը 19:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի զրահափոխադրիչը, մշտական տեղակայման վայրից կիրառման շրջաններ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր գլորվել ձորը:

Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է զրահափոխադրիչի մեխանիկ-վարորդ, ժամկետային զինծառայող Արման Վահրամի Համբարյանը (2020թ. 1-ին զորակոչ, ԶԶՀԾ Երևանի թիվ 1 ՏՍ)։

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Արման Համբարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել