Նոր նշանակում՝ ՀՀ քննչական կոմիտեում
18:08 - 21 մայիսի, 2021

Նոր նշանակում՝ ՀՀ քննչական կոմիտեում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր՝ մայիսի 21-ին, Քննչական կոմիտեի անձնակազմին ներկայացրել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետ Ազատ Գևորգյանին:

Գեներալ Գրիգորյանն իր խոսքում նշել է, որ նորանշանակ վարչության պետը համակարգում նոր մարդ չէ: Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գևորգյանը տասներկուամյա աշխատանքային գործունեության ընթացքում տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ ոստիկանության քննչական վարչությունում, Շիրակի, Կոտայքի, Երևան քաղաքի դատախազություններում, ինչպես նաև՝ ՀՀ գլխավոր դատախազությունում:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը Ա.Գևորգյանի նշանակման կապակցությամբ իր խոսքը եզրափակել է՝ նշելով՝ բարի գալուստ մեր մեծ ընտանիք՝ մաղթելով նրան հաջողություններ և բեղմնավոր աշխատանք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել