ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ոստիկանի ինքնասպանության դեպքի առթիվ
18:50 - 25 մայիսի, 2021

ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ոստիկանի ինքնասպանության դեպքի առթիվ

ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժինը մայիսի 25-ին ժամը 14:10-ի սահմաններում հիվանդանոցից ահազանգ է ստացել այն մասին, որ Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցում գործող մշակույթի տանը դիակ է հայտնաբերվել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը` ժամը 14:10-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի պարեկապահակային ծառայության դասակի 2-րդ ջոկի ավագ ոստիկանը, ծառայություն իրականացնելով նշված փողոցում, մտել է մշակույթի տան հանդերձարան և իր մոտ գտնվող հաշվեցուցակային զենքի փողը ուղղելով դեպի բերանի խոռոչը՝ կրակոց է արձակել, որի հետևանքով մահացել է: 

Ըստ աղբյուրի՝ փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասի հատկանիշներով:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել