Պարզապես պետք է վարչապետի որոշումներն ի գիտություն ընդունել. Վլադիմիր Կարապետյանը՝ 3 պաշտոնանկության մասին |aysor.am|
07:57 - 03 ապրիլի, 2019

Պարզապես պետք է վարչապետի որոշումներն ի գիտություն ընդունել. Վլադիմիր Կարապետյանը՝ 3 պաշտոնանկության մասին |aysor.am|

aysor.am: «Չեմ կարծում, որ ՀՀ վարչապետի որոշմամբ երեկ աշխատանքից ազատված 3 անձինք վատ էին աշխատում կամ նրանց հանդեպ դժգոհություն կար, պարզապես գործադիրի ղեկավարն իր լիազորությունների սահմաններում որոշումներ է կայացրել»,- ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով երեկ ուշ գիշեր հայտնի դարձած պաշտոնանկություններին։

Այսինքն՝ նրանց աշխատանքից դժգոհություններ չե՞ն եղել, հետաքրքրվեցինք։ «Ես վարչապետի հետ չեմ խոսել այդ թեմայի շուրջ, բայց կարծում եմ, որ պարզապես պետք է այդ որոշումներն ի գիտություն ընդունել», - ասաց Վլադիմիր Կարապետյանը։

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, աշխատանքից ազատվել են վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանը, վարչապետի արարողակարգի պատասխանատու Ալեքսանդր Մխիթարյանը և վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարիտ Ազարյանը։

Վերջինս, ի դեպ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մայրն է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել