«Հետքը» շարունակում է վերլուծել արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած ցուցակները։
Այսպես, ԿԸՀ-ն գրանցել է 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և 4 դաշինք։ Այս կուսակցություններն ու դաշինքները, ընդհանուր առմամբ, ներկայացրել են 2605 թեկնածու։
Ամենաշատ թեկնածուներն ունի ՀՀԿ-«Հայրենիք» կուսակցության «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 230 թեկնածու։ Ամենից քիչ թեկնածուներ ներկայացրել է Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցությունը՝ 80։
Թեկնածուների ընդհանուր թվի 36․3%-ը կանայք են։
26 քաղաքական ուժերից ընդամենը 2-ն են գլխավորում կանայք՝ «Միասնական հայրենիք» կուսակցության առաջին համարը Լուսինե Ավագյանն է, իսկ «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության ընտրացուցակը գլխավորում է անկուսակցական Կարինե Տոնոյանը ։
Ներկայացնում ենք նաև կուսակցությունների և դաշինքների կին և տղամարդ թեկնածուների թվային հարաբերակցությունը։
comment.count (0)