Արման Բաբաջանյանը ներկայացրել է առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի արտաքին քաղաքական առաջին նախաձեռնությունները․
1. Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերային հարաբերությունների հաստատում: Այդ ուղղությամբ իրավապայմանագրային հիմքի ստեղծում:
2. Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների շրջանակի ընդլայնում և որակական աշխատանքի արդյունքում արժանապատիվ և դաշնակցային հարաբերությունների կառուցում:
3. ԱՄՆ-ի հետ գործող «Ռազմավարական երկխոսություն» հարթակի վերագործարկում և գործընկերային հարաբերությունների հաստատում: Սերտ համագործակցություն անվտանգային և բանակի արդիականացման հարցերում: Օգտվել ԱՄՆ-ի Foreign Military Assistance ծրագրի ընձեռած հնարավորությունից, որի շուրջ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն:
4. Միջուկային համաձայնագրի գործարկումից և Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանի հետ Հայաստանի քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորացում և զարգացում:
comment.count (0)