24 ժամով կդադարեցվի Շիրակի մարզի մի շարք համայնքների ջրամատակարարումը
12:17 - 06 հունիսի, 2021

24 ժամով կդադարեցվի Շիրակի մարզի մի շարք համայնքների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի  7-ին ժամը 07.00-ից մինչև հունիսի 8-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Ազատան, Բենիամին, Հոռոմ, Հայրենյաց, Սարատակ, Լուսակերտ գյուղերի, ինչպես նաև ք. Մարալիկի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել