lragir.am: Ագրարային համալսարան կատարած այցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Պատասխանելով Գազպրոմ Արմենիայի հայտարարությանը, որ սպառողի համար գազի գնի չավելանալու պատճառով հնարավոր է հաստիքներ կրճատվեն՝ Փաշինյանը պատասխանել է հարցով.
«Հնարավո՞ր է այնպես եղած լինի, որ Գազպրոմում ու այլ հիմնարկներում ընտրություններից առաջ քաղաքական նպատակներով հազարավոր ավելորդ հաստիքներով մարդիկ ընդունած լինեն, որ մարդիկ համապատասխան չափով ավել ձայն ստանան, լծակ ստանան և հնարավոր է, որ այդ բոլորի համար վճարած լինեն քաղաքացիները:
Մենք համարու՞մ ենք, որ Հայաստանում կարող են լինել ընկերություններ, որոնց գործունեության համար վճարում է քաղաքացին, և այդ ընկերությունները լինեն ոչ էֆեկտիվ: Որպես քաղաքացի, համաձա՞յն եք վճարել հաստիքների համար, որոնք էֆեկտիվություն չունեն», – ասել է Փաշինյանը:
comment.count (0)