15 հայ ռազմագերիներն արդեն Հայաստանում են. Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց գերիների վերադարձի հետ կապված |armenpress.am|
21:02 - 12 հունիսի, 2021

15 հայ ռազմագերիներն արդեն Հայաստանում են. Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց գերիների վերադարձի հետ կապված |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գավառում բնակիչների հետ հանդիպմանը մանրամասներ ներկայացրեց 15 հայ ռազմագերիների՝ Հայրենիք վերադառնալու հետ կապված:  Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նրանք հատել են Հայաստանի սահմանը և արդեն գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:

«Երկու օր առաջ ես հանդիպում ունեցա ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ, ով ասաց, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանձնարարությամբ ունի առաքելություն այս օրերի ընթացքում ինչ-որ մի ճեղքում ապահովել գերիների վերադարձի հարցում: Ես բնականաբար ասացի, որ մենք պատրաստ ենք: Ահա այսօր՝ գործադրված ջանքերի, այդ թվում՝ Վրաստանի վարչապետի, վրաց մեր եղբայրների, Եվրամիության մեր գործընկերների ջանքերի արդյունքում, մեր եղբայրները եկան Հայաստան: Եվ հիմա կտեղափոխվեն բուժզննության: Անպայման այսօր հարազատների հետ տեսակցություն կապահովենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա անդրադարձավ մամուլում շրջանառվող այն տեղեկությանը, որ ակապատ տարածքների վերաբերկալ քարտեզներ են փոխանցվել Ադրբեջանին: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դա ճիշտ է, բայց ոչ թե փոխանակել են գերիների հետ, այլ քայլին քայլով են պատասխանել: Նա ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ընդգծել են հումանիտար ականզերծման անհրաժեշտությունը:

«Նոյեմբերի 9-ից հետո գերիների վերադաձին զուգընթաց որոշակի թվով քարտեզներ փոխանցել ենք Ադրբեջանին: Ժամանակի ընթացքում մեզ համար անհասկանալի կերպով Ադրբեջանը դադարեցրեց մեր գերիների վերադարձը, դիմեց միջազգային ատյաններին՝ ասելով, թե Հայաստանը հրաժարվում է ականների քարտեզ տրամադրել: Մենք երբեք չենք հրաժարվել: Այդ Ադրբեջանն է դադարեցրել գերիների վերադարձի գործընթացը: Նույնիսկ այդ պայմաններում, երբ Սերգեյ Լավրովը եկել էր Երևան, նույնիսկ Լավրովի հետ եմ որոշակի քարտեզներ ուղարկել Ադրեջանին: Մենք պատրատ ենք այս գործընթացը շարունակել, խնդիր ենք դրել, որ լիարժեք ավարտին հասցնենք մեր գերիների վերադարձի գործընթացը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա շնորհակալություն հայտնեց գերիների վերադարձի գործում իրենց ներդրումն ունեցած գործընկերներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել