armtimes.com: Ապրիլի 17-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի նիստ, որի ընթացքում խորհուրդը հստակեցրել է հարցերի շրջանակը, որ պետք է քննարկի ապրիլի 19-ին վարչապետի հետ Հանրային խորհրդի ամբողջական կազմով անդրանիկ հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում են ՀԽ-ի մամուլի ծառայությունից:
Խորհրդի անդամները գտել են, որ անհրաժեշտ է քննարկել Հանրային խորհուրդ-ՀՀ կառավարություն համագործակցության ձևաչափն ու մեխանիզմները, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, այն խնդիրները, որ պետք է դրվեն Հայաստանի զարգացման հեռանկարում, ինչպես նաև հրատապ լուծման կարիք ունեցող հարցեր։
comment.count (0)