Մեզ համար սկզբունքային ուղենիշը ազգային շահն է, որի շուրջ փորձելու ենք համախմբել Հայաստանի լավագույն և փորձառու ռեսուրսը՝ անկախ քաղաքական պատկանելությունից։ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության համահիմնադիր Հովհաննես Ղազարյան։
Հովհաննես Ղազարյանը անդրադարձել է նաև Արցախյան խնդրի լուծման վերաբերյալ իրենց պատկերացումներին։ «Արցախի խնդրի հետ կապված առաջարկում ենք ինստիտուցիոնալ հարթակ, որը հնարավորություն կտա նախկին գլխավոր բանակցողներին ներգրավել որպես ինստիտուցիոնալ հիշողության կրող»։
Նրա խոսքով՝ պետք է ներգրավվել խորհրդարանում ներկայացված ուժերի ղեկավարներին։ «Տարիներ շարունակ Արցախյան հարցը ներքին շահարկման առարկա է եղել, որպեսզի այս գայթակղությունը չլինի որևէ մեկի մոտ, մենք պետք է փորձենք կոնսեսուս ձևավորել այս հարցի շուրջ, և բոլոր այս ուժերը, որոնք պետականության պատասխանտուն են, իրենք պետք է տեղեկացված լինեն գործընթացից, իրենց ներդրումը ունենան և երբևէ սա չշահարկեն ներքաղաքական նպատակներով»։
comment.count (0)