Կառավարության որոշմամբ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կնվիրաբերվեն կրթական ծրագրի համար |1lurer.am|
12:02 - 17 հունիսի, 2021

Կառավարության որոշմամբ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կնվիրաբերվեն կրթական ծրագրի համար |1lurer.am|

1lurer.am: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը Կառավարության նիստում առաջարկեց հավանություն տալ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը նվիրաբերությամբ տրամադրելու վերաբերյալ՝ Արարատի մարզի երկու համայնքների՝ Շահումյանի և Տափերականի համայնքների ղեկավարների առաջարկությանը:

«Որոշման նախագծի բովանդակությունը պայմանավորված է «Հայկական Կարիտասի» նախաձեռնած «Երեխաների քաղաք» ծրագրի իրականացմամբ: Ծրագիրը ներկայացվել է ՀՀ կառավարությանը և փոխվարչապետի համապատասխան որոշմամբ որակվել է որպես բարեգործական: Սա ծավալուն ծրագիր է: Առաջարկվող և սպասվելիք ներդրումները կկազմեն շուրջ 20 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ»,- ասաց Տերտերյանը:

Նրա խոսքով՝ նախատեսվում է այլընտրանքային կրթական համալիր, ստեղծագործական կենտրոն, որտեղ 14 տարեկանից բարձր երիտասարդների շրջանում կիրականացվեն անձի բազմակողմանի զարգացմանն ուղղված ծրագրեր:

Կառավարությունը հավանություն տվեց որոշման նախագծին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել